Նոյեմբերի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի  Ջրաշեն գյուղի թիվ 1 փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: