Երեւանում, նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ին, Բաբայան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային, ապա` կանաչապատ գոտու ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























