Շիրակի մարզում 53-ամյա Վ. Մ-ն եւ 50-ամյա Ա.Ա-ն նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

53-ամյա Վ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն եւ քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի  5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը  կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: 50-ամյա  Ա. Ա-ի դեմ էլ քրեական գործ է հարուցվել  262 հոդվածի  2-րդ մասի   2-րդ կետով`պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը  կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա: 

Որպես խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 9-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: