«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում ընթանում են քննարկումներ նախագահական ընտրությունների հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը: Նրա խոսքով` քննարկվում է նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը, հավանական թեկնածուների հարցը:

Ինչ վերաբերում է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի թեկնածության հարցին, նա նշեց. «Անուշ Սեդրակյանի թեկնածու առաջադրվելու հնարավարությունը եւս քննարկվում է»:

Հարցին, թե ե՞րբ պարզ կլինի «Ազատ դեմոկրատների» մոտեցումը, Անժելա Խաչատրյանը պատասխանեց, որ երբ ժամանակը գա, այդ մասին կհայտարարեն, առայժմ կոնկերտ օր չեն կարող նշել:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Ազատ դեմոկրատների» անդամ Անուշ Սեդրակյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու: