Նոյեմբերի 13-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:




























