Հայաստանի կառավարության 3-րդ մասնաշենքի (արտգործնախարարության շենքի) վաճառքն իրականացվել է «Քաղաքաշինության մասին» օլրենքի խախտումներով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա ներկայացմամբ՝ կառավարությունը պարտավոր էր հանրային քննակում անցկացնել, քանի որ տվյալ գործարքը քաղաքաշինական ծրագիր է: Այնինչ ՀՀ կառավարությունը գրավոր պատասխանել է, որ որպես առուվաճառքի գործարք՝ այն քաղաքաշինական ծրագիր չէ: Ն. Փաշինյանն առաջարկեց կառավարությանը՝  «ժողովրդի սեփականություն» հանդիսացող բոլոր շենքերի վրա փակցնել ցուցանակ, թե այն ինչ գնով է վաճառվում:

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ «ժողովրդի սեփականություն» հասկացություն գոյություն չունի՝ կա պետական եւ մասնավոր սեփականություն: Կառավարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կառավարում է պետական սեփականությունը, իսկ տվյալ դեպքում որոշել է վաճառել կառավարության մասնաշենքը: «Իսկ ձեր առաջարկությունները ձեզ պահեք»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց արդարադատության նախարարը: