19-ամյա Ռ. Ն-ին աղջիկ փախցնելու նպատակով փախել է զորամասից: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությա դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
19-ամյա Ռ. Ն-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանց հարգելի պատճառների, չորս անգամ մինչեւ 3 օր տեւողությամբ լքել է զորամասը։ Ա. Կ-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես համաձայնության գալով Ռ.Ն-ի հետ եւ ոմն Հ-ի հետ, կատարել է Լ. Բ-ի առեւանգումը:
Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մարդ առեւանգելը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանվորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























