Երեկ Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն ասել է, որ չի հիշում որեւէ դեպք, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ լիներ մեծամասնական ընտրակարգին։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
««Եթե խոսվում է ԲՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆեոդալների մասին, ուրեմն թող իրենց աչքի գերանը տեսնեն: Այ, երբ որ Գյումրիում հայտարարվում է, որ մարդիկ 100 դոլար չունենալով` մտան քաղաքականության մեջ, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռոբերտ Քոչարյանը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը նրան նկատի ուներ, տեսնելուց ասելու եմ` թխի թող գա...»,- մեջբերում է «Առավոտը»:




























