ԱԺ պատգամավոր, Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող Սամվել Ալեքսանյանը խիստ սրտնեղել է ԱԺ Էթիկայի հանձնաժղովի որոշումից։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Նա ոմանց մոտ ասել է, թե վիրավորված է իր հանդեպ նման վերաբերմունքից։ Նշենք, որ երեկ ԱԺ Էթիկայի հանձնաժղովի նախագահ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հապարակեց հանձնաժողովի որոշումը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները եւ չի հարգել օրենքը։ Ի դեպ, Ալեքսանյանը համարվում է ՀՀ իշխանավորների ֆինանսական մատակարարներից մեկը։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզաբանում ստանալ անձամբ Ս. Ալեքսանյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժամանակը»։