2012 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը:
Նախորդ դատական նիստի ընթացքում կողմերը պետք է ներկայացնեին իրենց ճառերը: Սակայն մեղադրողները, տուժողների իրավահաջորդները եւ ամբաստանյալների շահերի պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել: Դատական նիստը հետաձգվել էր մեղադրողի բացակայության պատճառով, հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: :
Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանը դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1, 5 եւ 7 կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:




























