Նոյեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր կանադահայ հայտնի քաղաքագետ, բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» երկլեզու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Դեսպանության լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ անցած շնորհանդեսին ներկա էին Կանադայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, բազմաթիվ դեսպաններ, հրատարակիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կանադահայ համայնքային կառույցների ղեկավարներ:





























