Հայաստանի բնապահպանության նախարար Ա. Հարությունյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական նորանշանակ ներկայացուցիչ Պատրիս Կյող-Բիզոյին նոյեմբերի 21-ին կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) գործունեությանը, նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 17 տարիների արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել են առաջիկա ծրագրերի հետ առնչվող ճանաչողական հարցեր:
Բնապահպանության նախարարը, ով նաեւ Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական եւ գործառնական ազգային համակարգողն է, նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հանդիսանում է այն կառույցներից, որի միջոցով Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաջողությամբ իրականացրել է ազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ ծրագրեր:
2005-ից բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր (ՏԱԾ):
Կողմերը առաջիկայում Հայաստանի ազգային պարկեր շրջայցեր կազմակերպելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին:





























