Նոյեմբերի 23-26-ը նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Սկզբում նրանք կլինեն Երեւանում, հետո` Բաքվում. հնարավոր է համարվում նրանց այցը ԼՂՀ: Այդ մասին գրում է «168 ժամ»թերթը։
«Ըստ իշխանական վերնախավում շրջանառվող խոսակցությունների, այս այցի ընթացքում հնարավոր է` կողմերին ներկայացվի ինչ-որ փաստաթուղթ, որը համաձայնեցվելու դեպքում` կարող է ստորագրվել դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ»,- գրում է «168 ժամը»։




























