Նոյեմբերի 21-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Ֆորդ Էքսպլորեր»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 147-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, շրջվել եւ հրդեհվել, հայտնում են Ոստիկանությունից:

Պատահարի հետեւանքով ուղեւորը` 1985 թ. ծնված  Գեւորգ  Թովմասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս երեք ուղեւորները  այրվածքներով եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: