Դեկտեմբերի 2-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ մարզի սահմանամերձ գյուղերի շուրջ 40 երիտասարդներ, ովքեր սովորում են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, այցելել են Տավուշի մարզի թիվ N զորամաս։

Երիտասարդները մասնակցել են առավոտյան տողանին, շրջել զորամասի տարածքում, զինվորական կացարանում, ներկա եղել շարային պատրաստության պարապմունքին, ծանոթացռլ զինվորական ծառայությանը։

Ուսանողները զինծառայողների հետ դիտել են հայոց բանակի 20-ամյակին նվիրված ֆիլմ։ Տեղի է ունեցել նաեւ ինտելեկտուալ խաղ-մրցույթ երիտասարդների եւ զինվորների միջեւ:

Նշենք, որ Տավուշի մարզը շուրջ 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, եւ երիտասարդ տավուշցիների մասնակցությամբ նման ծրագրերն էլ ավելի են բարձրացնում նրանց հայրենասիրական ոգին, ամրապնդում կապն իրենց ծննդավայրի հետ։ Զորամասեր կատարված այցելությունների շնորհիվ ապագա զինվորները նաեւ ծանոթանում են բանակային կյանքին։