Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 29-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Երեւան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի 76 շենքի 15 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Հարություն Անտոնյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նոյեմբերի սկզբներին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գաղտնի հափշտակել է Ազատության պողոտայի 16 շենքի մոտ կայանված, Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 12 շենքի 45 բնակարանի բնակիչ Վ.-ին պատկանող «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները` պատճառելով շուրջ 200.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հ. Անտոնյանը խոստովանել է նաեւ իր կողմից կատարված նմանատիպ գողության եւս 8 դեպք:
Կատարվում է նախաքննություն:




























