«Մենք կռվից դեռ դուրս չենք եկել, միշտ էլ պատերազմի մեջ ենք եղել նրանց դեմ, ովքեր սպառում են այս երկրի անվտանգությանը»։ Այսօր Հայոց բանակի 18-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր կատարած այցելության ժամանակ լրագրողներին հայտարարեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում ազատագրված տարածքների հանձնմանը, գեներալ-լեյտենանտը պատասխանեց. «Ես ընդհարապես Ղարաբաղի հանձմանը եւ էդ տեսակ խնդիրների կողմնակից չեմ։ Էս ժողովուրդն ա իրա անկախությունը ձեռք բերել ու իրանով էլ վայելում ա»։

Մեկնաբանելով շշուկները, թե իշխանությունները մինչեւ գարուն պատրաստվում են հանձնել Ղարաբաղի ազատագրված տարածքները, Մանվել Գրիգորյանն ասաց. «Տո ղալաթ են անում, իրանց ով ա հող տվողը»։

Գեներալ-լեյտենանտը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը. «Քյառն ու քյուռը մինակ չի ուզենա լավ հարեւան ունենա։ Մենք էլ ենք կողմ սաղի հետ լավ հարաբերություններ ունենալուն, բայց ոչ թե իրանց պահանջներով կամ դրդառիթներով։ Սահման են ուզում բացեն, բայց նայած ինչ պայմաններով, ոչ Ցեղասպանությունը ուրանալով»։

Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի նախօրեին ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Երկրապահ կամավորական միությունից» դուրս գալուն, Մանվել Գրիգորյան ասաց, որ ինքը «էնտեղից ոչ մեկին չի խրկել»։

«Երկրապահը հորդ օջախի նման ա, երկրապահի դռները բաց ա բոլորի համար։ Էն նորածին երեխան երկրապահ ա, լյուբոյ հայ մարդը, որ իրան հայ ա զգում, երկրապահ ա։ Մարդիկ նեղացել գնացել են. իրանց հարցն ա։ Ես լիչնի չեմ նեղացել, ես իմ տեղում եմ։ Սա Վազգենի օջախն ա, ժողովրդի օջախն ա, ինձնից ոչ մեկը բարոյական իրավունք չունի նեղանալու. սա հայ ազգի օջախն ա, ով ինձնից նեղանում ա, հայ ազգից ա նեղանում»,-ասաց նա՝ հավելով, որ «Բարոյապես ոչ մի երկրապահ իրավունք չունի նեղանալու, դա մելկի բաներ են»։

Հայոց բանակի 18-ամյակի կապակցությամբ գեներալ-լեյտենանտը հայ ժողովրդին մաղթեց միասնություն. «Կարեւորը մեզ միասնություն ա պետք, էդպես շառոտ հող տալուց առնելուց չխոսան, խոսեն լավ-լավ բաներից»։