Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում քվեարկության է դրվելու մենաշնորհների դեմ անհապաղ միջոցառումներ իրականացնելու մասին օրինագիծ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ԱԺ կանոնակարգով ամեն մի խմբակցություն իրավունք ունի 1 ագամ հարցապնդում անել կառավարությանը: Դա գրավոր փաստաթուղթ է, որն ուղարկվում է կառավարությանը, եւ կառավարությունը պարտավոր է 20 օրյա ժամկետում պատասխանել այդ գրավոր հարցապնդմանը: Եթե խմբակցությունը անբավարար է համարում այդ պատասխանը , կարող է իր հարցապնդումը հնչեցնել Ազգային Ժողովում եւ քվեարկության դնել ԱԺ որոշման համապատասխան նախագիծ:
«Վաղը դնելու ենք քվեարկության, կպարզենք, թե որ ուժերն են շահագրգռված մենաշնորհների պահպանումով»,- ասաց Լ. Զուրաբյանը:




























