Գյումրի եւ Ավանի ընտրությունները անցել են շատ լավ եւ բարձր մակարդակով: Իսկ, եթե որեւիցե մեկը կփորձի ընտրությունների հետ կապված էտիկետներ կպցնել, նշանակում է ցանկացած լավ բանի նայում է սեւ ակնոցներով:Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Ստացվում է, որ ընտրություններին չեն ցանկանում մասնակցություն ունենալ, իսկ ընտրություններից հետո սեւ ակնոցները դնում ասում են` այստեղ այս են արել, այնտեղ` այն: Ապացուցեք»,- ավելացրեց Սուքիաս Ավետիսյանը:
Ասուլիսին հրավիրված ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց, որ գյումրեցիները առանձնահատուկ ժողովուրդ են, քանի որ գնում եւ ձայն են տալիս մի տղայի, որին չեն ճանաչում: «Եթե գալիս ես եւ քաղաքային ստադիոնում փորձում ես գումար դնել կամ կինոթատրոն վերանորոգել, արդեն պատգամավոր ես: Ես չեմ ուզում էլ այդ տղային անդրադառնալ: Լավ հայրիկ ունի Ուկրինայում եւ ընտրություններին պետք կգա: Ավելին` իրենց մարդուն հանեցին, Վարդան Ղուկասյանի փոխարեն բերեցին քաղաքապետ տվեցին, որպեսզի Ուկրաինայում ապրող հորն ասեն` ձաձա, կներես, որ տղադ չի անցել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ Ավանում էլ 18 հազար ձայն հավաքեց մի թեկնածու, որին ոչ ոք չէր ճանաչում եւ հայտնի էր, որպես քաղաքապետի ազգական:
Սուքիաս Ավետիսյանն էլ ավելացրեց, որ եթե, որեւիցե մեկը փաստ ունի, պատրաստ է ներողություն խնդրել, իսկ եթե ոչ ասաց, որ պատասխան են տալու: «Հերյուրանքների համար ժամանակն է, որ մարդիկ պատասխան տան, ոչ թե փորձեն ամեն ինչ վրա ստվեր գցեն: Պատրաստ եմ վիճաբանության մեջ մտնել ընդհուպ մինչեւ դատական ատյաններ հասնել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:





























