Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 38 շենքի թիվ 63 բնակարանի 5 բնակիչները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են տան ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից:

Նախապատրաստվում են նյութեր: