Թուրքիայում, Իրանում, Սիրիայում եւ եվրոպական երկրներում PKK-ի դեմ շարունակվող գործողությունները առիթ են հանդիսանում, որ PKK-ն լքել ցանկացողները շատանան։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանի հրամանով PKK-ի ներսում ստեղծվել է հատուկ թիմ՝ «GAIT», որը կլինի պատժիչ ջոկատ PKK-ի անդամների անօրինական արարքները, փախուստները կանխարգելելու գործառույթով։ Հիշյալ պատժիչ ջոկատը կգլխավորի Թուրքիայի հարավ-արեւելյան լեռնային շրջաններում իր գործունեությամբ հայտնի «Հերեկոլ» ծածկանունով քուրդ զինյալը։