Հունվարի 27-ին գիշերը կյանքից հանկարծակի հեռացավ Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը քաղաքական մեկնաբան, քաղաքական գործիչ եւ մանկավարժ-դասախոս Շամիրամ Աղաբեկյանը:
1992 թ.-ից նա եղել է Ռամկավար ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության ակտիվ անդամ, վարել պատասխանատու պաշտոններ հիշյալ կազմակերպություններում, հանդիսացել է «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրի առաջին տեղակալ, «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Ազգ» -ի կայքէջի խմբագիր, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ, Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի լրագրության բաժնի դասախոս, Արմենական-ՌԱԿ «Զապել Եսայան» ակումբի ատենապետ, NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության աշխատակից:
NEWS.am-ի խմբագրությունը անկեղծ ցավակցում է Շամիրամ Աղաբեկյանի մտերիմներին եւ հարազատներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան ու հաջողվել է աշխատել նրա հետ: Մենք վստահ ենք, որ նրա գրչի հետքն ու աշխատանքն ընդմիշտ կմնան պատմության մեջ:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հունվարի 28-ին, ժամը 18:00-ին, Օրբելի 18, բն. 21 հասցեում, իսկ հուղարկավորություն՝ՙ հունվարի 29-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:




























