Ուկրաինայի կառավարությունը պաշտոնից ազատել է ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյին։ Տարածաշրջանների կուսակցության նախաձեռնած համապատասխան որոշման նախագծի օգտին Գերագույն ռադայի արտահերթ նիստում կողմ է քվեարկել 231 պատգամավոր։

Պատգամավորները չեն համաձայնել սրահում ներկա առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովի ներկա-բացակա անելու առաջարկին, քանի որ նստաշրջանին ներկա չեն եղել Տարածաշրջանների կուսակցությունը ներկայացնող պատգամավորների նույնիսկ մեկ երրորդը"։

Նրա խոսքով փորձ է արվել կեղծ ճանապարհով քվեարկություն անցկացնել։

Որոշման նախագծին կից բացատրագրում, նշված է, որ Յուրի Լուցենկոյին պաշտոնից հեռացնելու անհրաժեշտությունը առաջացել է նրա կողմից Ուկրաինայի ընտրական օրենքները խախտվելու պատճառով, ինչպես նաեւ 2010 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունների ընթացքը խոչընդոտելու համար։ Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն։

Յուրի Լուցենկոն Ուկրաինայի ներքին գործերի նախարար է նշանակվել 2005 թվականի փետրվարին։ Իր աշխատանքի ընթացքում նրան մի քանի անգամ փորձել են հեռացնել, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել։