Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ X զորամասից Երևան քաղաքի ՀՀ ՊՆ հոսպիտալ են տեղափոխել զինվոր 18-ամյա Էրիկ Համբարձումյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Պարապմունքի ժամանակ զինվորը երիկամի շրջանում ստացել է սալջարդ եւ նրան տեղափոխել են Երեւան: Այժմ Էրիկ Համբարձումյանի առողջական վիճակը լավ է: