Լոնդոնում երկկողմ հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ ղարաբաղյան հակամարտությունը։
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկու երկրների արտգործնախարարները ընդգծել են հարցի բարդությունը եւ դրա լուծման ճանապարհներ գտնելու պատրաստակամություն են հայտնել։
Լավրովը ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մանրամասներին, հայտնում է Inforos-ը։




























