Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ, ազգությամբ թուրք Մեվլյութ Չավոշօղլուն հունվարի 28-ին ընդունել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը։
Հանդիպմանը ԵԽԽՎ-ի նախագահը ադրբեջանական պատվիրակությանը հավաստիացրել է, որ Ադրբեջանի խորհրդարանի եւ պատվիրակության հետ ավելի մտերմիկ կապեր կհաստատի։
Չավուշօղլուն ասել է, որ նա ամեն ջանք կգործադրի Եվրոպայի Խորհրդի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցի օբյեկտիվ ուումնասիրության եւ Եվրոպայի խորհրդի խոհրդարանականներին Ղարաբաղին վերաբերող օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու համար։




























