Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ առաջամասով կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 7-ին, ժամը 06.30-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 32 LL 652 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից ընկել է ձորը եւ հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.11-ին, մարվել` 07.13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: տուժածներ չկան: