Հակահարված art խմբի տղաներ բերվել են Ոստիկանություն  հասարակական վայրերի օգտագործման կանոները խախտելու պատճառով: NEWS.am-ի թղթակցին Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի հարակից ստորգետնյա անցումից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերվել Հերբերտ Գեւորգյանը, Թաթուլ Սարոյանը, Արտակ Գեւորգյանը:

Նրանք բերվել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածի համաձայն  (հասարակական վայրերի օգտագործման կանոները խախտելը): Ոստիկանությունից հայտնեցին, որ նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:

Հիշեցնենք, որ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել եւ նշել էր, թե Հակահարված art խմբի տղաներին հերթական ակցիան իրականացնելիս իրավապահներն ապօրինաբար բերման են ենթարկել ոստիկանություն: