Բանգկոկի օդանավակայանում կալանված Իլ-76 ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները հանվել են։ Օդաչուներին մեղադրում էին զենքի անօրինական փոխադրման համար։
Bangkok Post-ի հաղորդմամբ, այդ վճռի մասին պաշտոնական հայտարարությունը կարվի՝ այսօր հունվարի 29-ին, ինչից հետո բոլոր 5 օդաչուներն ազատ կարձակվեն։
Lenta.ru –ն, վկայակոչելով, հետաքննական մարմինների ներկայացուցիչների խոսքերը, հաղորդում է, որ օդաչուները հնարավոր է արդարացվեն, քանի որ նրանց վերագրված մեղադրանքներն անմիջապես չեն առնչվում Թայլանդին։
Ինքնաթիռը, որը գրանցված է Վրաստանում, կալանվել է թայլանդական իշխանությունների կողմից դեկտեմբերի 11-ին՝ Հյուսիսային Կորեա զենքի ապօրինի փոխադրման կասկածով։ ՄԱԿ-ի պատժամիջոցներով արգելվում է Հյուսիսային Կորեա զենք առաքել։
Իլ 76 ինքնաթիռի անձնակազմում եղել են Ղազախստանի 4 քաղաքացիներ՝ Ալեքսանդր Զրիբնեւը, Վիկտոր Աբդուլլաեւը, Վիտալի Շումկովը , Իլյաս Իսակովը եւ մի բելառուս՝ Միխայիլ Պետուխովը։




























