Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հունվարի 27-ին հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերի եւ Դոմինիք դե Բումանի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության խնդիրները, մասնավորապես` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությունները, կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքը, նաեւ` նոր նախաձեռնությունների ու միջոցառումների հնարավորությունները:
Հայաստանի դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ առկա քաղաքական փոխըմբռնումը, Շվեյցարիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը եւ պատրաստակամությունը:




























