Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է քարտեզ, որտեղ Լեռնային Ղարաբաղի տարածքը ներկայացված է որպես Հայաստանին պատկանող տարածք: Այդ կայքի հասցեն է. http://www.bmlv.gv.at/misc/image_popup/popup.php?strAdresse=/omz/grafiken/vollbild/malek1699.png&intSeite=1280&intHoehe=1024&intMaxSeite=1280&intMaxHoehe=994&blnFremd=1
Ինչպես եւ սպասվում էր, ադրբեջանցիները այս փաստի առնչությամբ, հերթական հիստերիան են բարձրացրել: Նշենք, որ մշտապես, նման դեպքեր են գրանցվում ինտերնետում: Մասնավորապես, վերջերս Ադրբեջանի իշխանությունների բազմաթիվ բողոքներից հետո, Euronews-ը փոփոխեց իր կայքում տեղադրված քարտեզը, որտեղ Ղարաբաղը ներկայացված էր որպես հայկական տարածք: Նույն կայքում Ադրբեջանը ներկայացված էր ոչ թե եվրոպական տարածաշրջանում, ինչպես օրինակ Հայաստանն ու Վրաստանը, այլ` ասիական, որը նույնպես ադրբեջանցիների զայրույթի առիթ էր դարձել:




























