Հայաստանի կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանում, տեսանկարահանում կամ հարցազրույց իրականացնելիս ապահովել ԶԼՄ ներկայացուցչի անվտանգությունը, բացառել կալանավորված անձի կամ դատապարտյալի փախուստի հնարավորությունը եւ նկատի առնելով վերջինների անձնական կյանքը հարգելու սահմանադրական դրույթը, բացառել նրանց տեսանկարահանումը եւ լուսանկարահանումը խցերում կամ բնակության այլ վայրերում։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, նկատի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում եղել են ոչ համարժեք մեկնաբանություններ, վարչապետ Տիգրան Սարգսյանն հանձնարարել է լրացուցիչ պարզաբանում տալ ընդունված որոշմանը։




























