Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած թուրք գրող Օրհան Փամուքի եւ եվրոպացի մի քանի գրողների նամակ-սպառնալիքն ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, խիստ է արձագանքել թուրքական ձախակողմյան հայացքներ կրող Sol պարբերականի լրագրող Քեմալ Օքույանը։
Պարբերականի առաջին էջում մեծ տեղ է հատկացվել Ասադին ուղղված բաց նամակի քննադատությանը, իսկ հոդվածի կողքին եղել է թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Օրհան Փամուքի նկարը։ Նկարում Օրհան Փամուքի ձեռքում ատրճանակ է հայտնվել։
Քեմալ Օքույանը հրապարակման մեջ դիմելով Օրհան Փամուքին՝ նշել է. «Դու մի ֆաշիստ ես... Պետության նախագահին «Հրաժարական տուր, թե չէ..» սպառնալիք ներառող նամակը չի կարող համարվել «մարդկային» սկզբունքներից բխած»,-գրել է Քեմալ Օքույանը։





























