Այսօր՝ հունվարի 29-ին տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հերթական բողոքի երթը Երեւանի փողոցներով:

Ի դեպ, այս անգամ երթը տեղի է ունեցել «Պատժել Մարտի 1-ի ոճրագործներին» նշանաբառով:

Այդ կարգախոսով պաստառը ձեռքերում՝ երիտասարդները, վանկարկելով շարժման կարգախոսները, քայլելով հասել են Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ, ապա ծաղիկներ դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի զոհերի:

Երթն ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի՝ Կորյունի փողոցում գտնվող գրասենյակի մոտ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այսօրվա երթի ժամանակ ոստիկանության հետ բախումներ տեղի չեն ունեցել, թեեւ մի մեծ խումբ ոստիկաններ ուղեկցել են ընդդիմության ներկայացուցիչներին:

Նշենք, որ ընդդիմադիր ակտիվիստները բողոքի երթ են անցկացնում ամեն ուրբաթ: Անցած ուրբաթ օրվա երթը կայացել է «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով: