2009 թ. Հայաստանի նախագահի հրամանագրով 4323 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած տարի ձեւակերպվել է Հայաստանի քաղաքացու 191 հազար 451 անձնագիր։ Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տպագրվել է 178 հազար 092 անձնագիր։
Ըստ բնակության վայրի հաշվառվել է 142 հազար 726, հաշվառումից հանվել է 86 հազար632 քաղաքացի։
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու եւ քաղաքացիությունից դուրս գալու կապակցությամբ կազմվել եւ ընթացք է տրվել 6725 քաղաքացու գործ։
Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ դադարեցվել է 427 անձանց ՀՀ քաղաքացիությունը:




























