2013 թվականին, այդ թվում նաեւ տարեսկզբին նշանակված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումից դժվար է ակնկալել ինչ-որ նոր բան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նրա գնահատականով՝ երկրների դիրքորոշումները այնքան հստակ եւ սահմանված են, որ «բեկում» եւ «գործընթաց» ակնկալելն ուղղակի անիրական է. « Գոյություն ունեցող ուժային հավասարակշռության մթնոլորտում տարածքում ոչինչ չի փոխվի՝ չնայած տարատեսակ հայտարարությունների»։ Ինչպես նշել է փորձագետը, ստատուս քվոն կխախտվի, եթե իրադրությունը փոխվի համաշխարհային ասպարեզում։ «Բայց առայժմ այդպիսի պայմաններ չեն դասավորվում»,- ավելացրել է Միխայիլ Ալեքսանդրովը։