Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի է ունենալու հերթական մոնիտորինգը, որն, ինչպես միշտ, իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատով:
Ըստ այդմ, փետրվարի 2-ին Թարթարի շրջանի սահմանից 8 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունենալու ԵԱՀԿ մոնիտրինգը:
ԼՂՀ կողմից այն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Վլադիմիր Չոնտուլովն ու Ժասլան Նուրտազինը: իսկ Ադրբեջանի կողմից մոնիտորինգն իրականցնելու են Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Պիտեր Կին եւ Իրժի Էբերլեն:




























