Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն շահագրգռված է եղել Վրաստանի նախագահի պաշտոնում իր նախորդի՝ Զվիադ Գամսախուդիայի մահվան մեջ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախկին նախագահի որդի Կոնստանտին Գամսախուրդիան:
Ինչպես հայտնում է «Կավկազ պրես» վրացական գործակալությունը, նա հանդիսանում է 1993թ. Գամսախուրդիայի մահվան հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: Մոսկվայում Կոնստանտին Գամսախուրդիան հանդիպել է վրացական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեի հետ, որն էլ հայտարարել է, թե Զվիադ Գամսախուրդիան ինքնասպանություն չի գործել, այլ նրան իբր վերացրել են Շեւարդնաձեի հրահանգով: Գամսախուրդիայի որդին հայտարարել է, թե իր կենդանի հայրը խանգարում էր Շեւարդնաձեի լեգիտիմությանը: Շեւարդնաձեն արդեն հերքել այդ լուրերը, սակայն խորհրդարանական հանձնաժողովի անդամները ցանկանում են հարցաքննել նրան:
Գամսախուրդիան փախել էր Վրաստանից 1992թ. զինված ապստամբությունից հետո: Այդ թվականի մարտին Վրաստանը գլխավորեց Շեւարդնաձեն: 1993թ. սեպտեմբերին Գամսախուրդիան փորձել էր վերադառնալ Վրաստան՝ Չեչնիայից, բայց անհաջող: Նա կրկին փախել էր, բայց գնդակահարվել Վրաստանի լեռներում:




























