Մեծ աղմուկ հանած Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը հավաքել է ավելի քան 2,039 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է «20-րդ դար Ֆոքս» կինոընկերությունը:

Այս փաստը հետաքրքիր է նրանով, որ «Ավատարը», փաստորեն, գերազանցել է «Տիտանիկ» ֆիլմի ռեկորդը, որի համաշխարհային ցուցադրության ժամանակ հավաքել է 1,84 միլիարդ դոլար:

Յոթ շաբաթվա ընթացքում «Ավատար» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքել է 1,45 միլիարդ դոլար, Ֆրանսիայում` 134 մլն, Չինաստանում` 126 մլն, Ավստրալիայում` 84 մլն, Բրազիլիայում` 43 մլն դոլար: