Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը հանել է իր թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրություններից։ Իր որոշման մասին նա հայտարարել է կազմակերպությունում հերթական ոչ պաշտոնական խորհրդակցական քվեարկությունից հետո, հաղորդում է EFE-ն։

Քվեարկության արդյունքներով Բաչելետը թեկնածուների շարքում զբաղեցրել է նախավերջին տեղը։ Հարցման ընթացքում նա ստացել է մեկ կողմ, 11 դեմ ձայներ, ևս երեք երկիր հստակ դիրքորոշում չեն հայտնել։

Բաչելետը հայտարարել է, որ որոշել է դադարեցնել մասնակցությունը մրցապայքարին բարդ միջազգային իրավիճակի պայմաններում։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարին ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ներկայիս քաղաքական համատեքստը։

ՄԱԿ-ի նոր ղեկավարի ընտրությունները պետք է որոշեն Անտոնիու Գուտերեշի իրավահաջորդին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի վերջին։