ԵԱՀԿ-ն, որպես կառույց, ճգնաժամ է ապրում եւ դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հասրակական խորհրդի եւ անվտանգության նախագահ Մասիս Մայիլյանը։
Նրա խոսքերով՝ պատճառները հետեւյալի մեջ են. ԵԱՀԿ-ը ստեղծվել է «սառը պատերազմի» ժամանակամիջոցում եւ հստակ նպատակներ էր հետապնդում։ Այժմ, Եւրոպայում եւ աշխարհում ուժերի նոր դասավորվածության պայմաններում, ԵԱՀԿ –ն ի վիճակի չէ համարժեք կերպով արձագանքել նոր կանչերին։ Դրա համար անհրաժեշտ են բարեփոխումներ հենց կազմակերպության ներսում։
Պատասխանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման նախագծում Իռլանդիայի նախագահության վերաբերյալ հարցին, Մասիս Մայիլյանն ասել է. «Պետք է նշել, որ միջնորդության կենտրոնական դերը տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ԵԱՀԿ-ն հերթականորեն նախագահող պետությունները առաջնորդվում են «մի՛ վնասիր» կարգախոսով։ Հասրակական խորհրդի նախագահը նշել է , որ 2012 թվականին պաշտոնական Դուբլինը իր առջեւ հավակնոտ նպատակներ չէր դրել եւ հնարավորության սահմաններում փորձել է օգտակար լինել հակամարտությունների կարգավորմանը։ Մասնավորապես բավականին հետաքրքիր էր հետխորհրդային տարածքների բոլոր հակամարտող երկրների փորձագետների մասնակցությամբ Դուբլինի քաղաքային համալսարանում անցկացված խորհրդաժողովը։ «Ակնկալում եմ, որ Ուկրաինան՝ օգտագործելով իր առավելությունները, կօգնի հակամարտող կողմերին եւ միջնորդներին՝ զարգացնելու երկխոսությունները, եւ վստահություն ամրապնդելու միջոցներ կիրականացնի»,- ընդգծել է Մասիս Մայիլյանը։





























