«Եվրոպական կայունություն նախաձեռնության» (ESI) հասարակական գիտահետաքննական կենտրոնի փորձագետներ Դիբա Նիգար Հեկսելը եւ Հերալդ Քնաուսը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ զեկույց են ներկայացրել։ Այս մասին հաղորդում է թուրքական Sunday’s Zaman պարբերականը։
«Ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում դժվար թե գտնվեն իրենց կոչմանը արժանի գիտականներ, ովքեր կկասկածեն, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը ցեղասպանություն է»։
Ամեն դեպքում, պարզ է, որ այսօրվա Թուրքիան օրինական պատասխանատվություն չի կրում գրեթե մեկ դար առաջ կատարված իրադարձությունների համար, եւ որ այդ փաստի ճանաչումը չպետք է կասկածի տակ դնի հայ-թուրքական հաստատված սահմանը",- ասվում է զեկույցում։
Պարբերականին տված հարցազրույցում Հեկսելը նաեւ հայտարարել է, որ «հայկական գյուղերում իրեն հանդիպած մարդկանց գրեթե 80 տոկոսը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի արեւմտյան շրջանի Մուշի, Դիարբեքիրի եւ այլ գավառներից են եղել։ Դա ինձ թույլ է տալիս գնահատել խնդրի մասշտաբները»։
Խոսելով սահմանի բացման մասին, Հեկսելը ընդգծել է, որ «ցանկացած հայ քաղաքական գործչի համար սահմանի բացումը հաղթանակ կլինի»։




























