Հայաստանի կողմից Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցվել է կոմերցիոն շահերի արդյունքում: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքով, դա մասնավոր որոշում է, քանի որ այլեւս պահանջարկ չկար Վրաստան թռիչքներ կատարելու: «Որքան ես գիտեմ, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օդային հաղորդակցությունը դադարեցվել է պահանջարկի բացակայության պատճառով, եւ դա միայն մասնավոր որոշում է»,- նկատել է Կալանդաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փետրվարի 1-ից ժամանակավորապես դադարեցվել է օդային հաղորդակցությունը: Ըստ Վրաստանի Միացյալ տրանսպորտային վարչակազմի տվյալներով, թռիչքների դադարեցումը սեզոնային բնույթ է կրում: