Անշարժ գույքի գները երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության բարեկեցության մակարդակի յուրօրինակ բարոմետր են:
Հայաստանում, օրինակ, վերջերս բնակարանի գների կտրուկ աճը որոշ չափով պայմանավորված էր միջին խավի ձեւավորմամբ, բնակչության եկամուտների աճով: Բացի «միջինից», «հարուստների» խավն էլ ակտիվորեն զբաղվում էր առանձնատների կառուցմամբ, դրա վրա միլիարդավոր դոլարներ ծախսելով:
Մեր նոր հարուստները միաժամանակ թանկարժեք բնակարանների էին ձեռք բերում էլիտար կենտրոնում` շնորհիվ այնտեղ ծավալված մասշտաբային շինարարության: Բնակարանների շուկայում բումը շարունակվեց մինչեւ մեր երկիր հասած գլոբալ ճգնաժամը: Այդ «հարվածից» հետո բնակարանների հիպերուռաճված գները սկսեցին նվազել:
Գրեթե նույնպիսին էր իրավիճակը բնակարանների միջազգային շուկայում գլոբալ կոլապսից հետո, որի դետոնատորը հենց ԱՄՆ-ում հիփոթեքային շուկայում ճգնաժամն էր:
Համաձայն «Tranio.Ru»ժ-ի վերլուծության` գալիք տարում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նկատվում է բնակարանների գների անկում: Բացառություն են կազմում Գերմանիան, Լատվիան եւ...Թուրքիան:
Բնակարանենրի գեների անկում է կանխատեսվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան (միջինը 2%), Ֆրանսիան (5%), Իսպանիան (3%) եւ այլն: Ամենաշատ անկումը կանխատեսվում է Բուլղարիայում (10%-ով), Հունաստանում եւ Կիպրոսում (7% -10%): ԱՄՆ-ում չնայած գների սպասվող անկմանը փոթորկից տուժած շրջաններում, գները կարող են աճել:
Բուլղարիայում բնակարանային շուկայում խնդիրները նման են մեր խնդիրներին: Մասնագետների կարծիքով, նախկինում գհները երևք անգամ բարձր էին գնահատվում, իսկ գոլոբալ ճգանաժամից հետո անշարժ գույքի գները նավզեցին 40-50%-ով: Ընդ որում` էժանացման գործընթացը շարունակվում է` տարեկան 10% կանխատեսմամբ: Ուստի ներդրումներն այս ոլորտում տնտեսապես շահավետ չեն համարվում:
Սակայն մեր հայրենակիցների մեծ մասին առաջին հերթին հետաքրքրում են մեր երկրում անշարժ գույքի շուկայում կանխատեսումները: Բնակարանների գների առումով միտումները հետեւյալն են. մայրաքաղաքում նկատվում է գների որոշակի անկում դոլարային համարժեքով, ընդ որում ` բավականի կտրուկ էլիտար կենտրոնում: Ծայրամասերում եւ կենտրոնում բնակարանների գների միջեւ տարբերությունն աստիճանբար նվազում է, թեեւ տարբերությունը մնում է բավականին զգալի: Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ գնորդները տեղաշարժվում են «թանկարժեք» կենտրոնից դեպի «էժան» ծայրամասեր:
Մարզերում բնակարանների գնի դինամիկայի վրա որոշակիորեն ազդել է միգրացան, որը վերջին տարիներին ավելացել է: Եթե գալիք տարում միգրացիան նույն տեմպով պահպանվի, ապա պետք է սպասել բնակարանների գների անկման մարզերում:
Ալբերտ Խաչատրյան





























