Արգենտինական զբոսաշրջային Սան Կառլոս դը Բարիլոչե քաղաքում աշխարհի վերջին սպասելիս զանգվածային անկարգություններ են սկսվել: Տեղի բնակիչները թալանել են խանութները՝ տանելով անգամ սառնարաններն ու հեռուստացույցները:  Կառավարությունը ստիպված է եղել դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանում ուղարկել:

Ռիո Նեգրո նահանգում եւս ապագայի պաշարներ հավաքողների հոսք է սկսվել: Ոստիկանությունը սակավաթվության պատճառով չի կարողացել կարգուկանոն հաստատել:

Lanacion.com-ը հայտնում է, որ կողոպուտների բումը հասել է  նաեւ Սանտա Ֆե, Էնտրե Ռիոս եւ Չակո: Թալանվել են ոչ մեծ սուպերմարկետները: Ոստիկանությունը ամբոխին հանդարտեցնելու համար օդ է կրակել, գրում է fontanka.ru-ն:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ անկարգությունների ու կողոպուտի պատճառն ամենեւին էլ աշխարհի վերջը չէ, այլ 2001թ. դեկտեմբերի 21-ի ողբերգական դեպքերի հերթական տարելիցը, որոնց հետեւանքով 30 մարդ զոհվել էր, Արգենտինայի չսիրված նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան էլ հրաժարական էր տվել: