Օրեր առաջ Սիրիայի Հալեպ քաղաքում առեւանգված հայ Շահե Չաղլասյանին ազատելու միջոցառումներ են ձեռնարկվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նրա խոսքով՝ Շահե Չաղլասյանին առեւանգել էին Հաեպի Շքեյֆ թաղամասից՝ մեքենայով հանդերձ: Չաղլասյանին ազատելու համար առեւանգողները փրկագին են պահանջում: Այժմ հային ազատելու ուղղությամբ աշխատանք է տարվում:
Հալեպում իրադրության վերաբերյալ Ռեիսյանը նշել է, որ երբեմն պայթյունների, կրակոցների ձայներ են լսելի, ընդհանուր վիճակը շատ ավելի հանգիստ է:





























