Հայաստանում կհիմնվեն 5 մոդուլային սպանդանոցներ: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի՝ գյուղնախարարությունը 5 մասնավոր ընկերությունների հետ պայմանագիր է կնքել նման սպանդանոց հիմնելու համար; Այդ ընկերություններն են՝ Խասիկ Տիտանյան ԱՁ (Լոռի), «Ագաթ 777» (Արագածոտն), «Զոր» (Կոտայք), «Արզնիի տոհմային ԹՏԽ», «Արալեռ ՏՈՏ» (Վայոց Ձոր): 

Ծրագրին օժանդակելու են Հունաստանի կառավարությունը եւ ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպությունը: Ծրագիրը պետք է սկսվեր 2009 թ., սակայն ճգնաժամի պատճառով հետաձգվել է մինչեւ 2013 թ. օգոստոս:

Նշենք, որ մոդուլային սպանդանոցները հանդիսանում են տեխնոլոգիական ավարտուն հոսքագծեր, որտեղ իրականացվում է եւ սպանդի, եւ մսի նախնական վերամշակումը: Դրանք չափսերով բավական փոքր են, հարմար՝ օգտագործման համար (հարկավոր է միացնել միայն էլեկտրոէներգիան, ջուրը եւ կոյուղին); Վերջին տասնամյակում լայն տարածում են գտել ողջ աշխարհում: