Թուրքիան չի շահի սիրիական հակամարտությանը միջամտելու դեպքում, այլ միայն կկորցնի: Այս մասին «Երկրամաս»-ին տված հարցարզույցում նշել է Ռուսաստանի Պետական դումայում «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը:
Նրա խոսքով, մի քանի օր առաջ հրապարակվել է աշխարհում իրավիճակի զարգացման վերաբերյալ ԱՄՆ հետախուզության Ազգային խորհրդի զեկույցը, որտեղ մի գլուխ նվիրված է Թուրքիային:
Զեկույցի հեղինակները պնդում են, որ 2030 թվականին Թուրքիան կփլուզվի եւ կստեղծվի նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: «Այդ կանխատեսումը կամընկնում է իմի հետ: Հետաքրքիր է, որ զեկույցի ի հայտ գալուց կես տարի առաջ թուրքական Քուրդիստանի կենտրոն համարվող Դիարբեքիրի քաղաքապետ Բայդեմիրը հայտարարել էր, որ առաջիկա 10-15 տարում կստեղծվի Մեծ Քուրդիստան՝ Դիարբեքիր մայրաքաղաքով: Կարծում եմ, նման պնդումների հիմքում Թուրքիայում քրդերի ազգային-ազատագրական պայքարի ակտիվացումն է»,-ասել է նա:
Քրդերից բացի, Թուրքիայում իրենց պայքարն ակտիվացրել են, նաեւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունները, առաջին հերթին ալեվիները, որոնց թիվը, տարբեր հաշվարկներով, հասնում է 10-15 մլն-ի:
Բաղդասարովի ներկայացմամբ, ակտիվացել են նաեւ Վանա լճից հյուսիս-արեւմուտք ընկած հատծավում բնակվող զազաները: Նրանք այստեղ պարտիազանական ջոկատներ են ստեղծում, որոնք ընդգրկվում են ՏԻԿՕ կազմակերպության մեջ եւ սերտորեն համագործակցում քուրդ ապստամբների հետ:



























