Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Օրենքներն ավելի վաղ ընդունվել էին Ազգային Ժողովի կողմից:





























