Յալթայի կենդանաբանական այգում հարավաֆրիկյան սպիտակ առյուծների զույգը եռյակ է ունեցել: Բոլոր ձագուկներն արդեն սկսել են բացել աչքերը: Ցրտերի պատճառով նրանց վերցրել են ծնողներից եւ կերակրում են վարչական մասնաշենքում գտնվող հատուկ վայրում:

«Փոքրիկներն իրենց լավ են զգում, ուտում են: Նրանց վերցրել եւ կերակրում ենք արհեստական կերպով, քանի որ դրսում ցուրտ է եւ չենք կարող ռիսկի դիմել`նրանց թողնելով այնտեղ»,-պատմել է կենդանաբանական այգու աշխատակից Օքսանա Զուբկովան:

Սպիտակ առյուծներն, ի դեպ, կենդանիների ամենահազվադեպ տեսակներից են համարվում եւ Կարմիր գրքում անհետացող տեսակի կարգավիճակ ունեն: